Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է:

 

Այս հետևության են հանգել Ֆիլադելֆիայի   Քաղցկեղի կենտրոնի գիտնականները: «Մեր հետազոտությունը պարզել է էստրոգենի և ծխախոտի ծխի միջև եղած կապը ու նաև բացահայտել, որ էստրոգենը փորձամկների թոքերում ձևափոխվում է թունավոր նյութերի: Ընդ որում, այս թունավոր նյութերի մակարդակն էլ ավելի է բարձրացել, երբ մկները ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը»:

 

Գիտնականները հետազոտել են առողջ մկների թոքերը և նկատել, որ դրանք պարունակում են էստրոգենների մետաբոլիտի բարձր մակարդակ, որոնք հայտնի են 4-հիդրոքսի-էստրոգեններ անվամբ և քաղցկեղածին են համարվում: Դրանք մասնակցում են բջիջների աճը խթանող ակտիվացման գործընթացներին, նաև վերարտադրում ազատ ռադիկալներ, որոնք վնասում են բջիջներին: Երբ հետազոտողները 8 շաբաթվա ընթացքում փորձամկներին ենթարկել են ծխախոտի ծխի ազդեցությանը, հայտնաբերել են, որ կրծողների օրգանիզմում  4-հիդրոքսի-էստրոգենների մակարդակը բարձրացել է:

 

«Մենք կարծում ենք, որ, հատկապես, էստրոգենի մետաբոլիտներն են մկների մոտ հանգեցրել բջիջների վնասման և թոքերի քաղցկեղի զարգացման»,-նշել են գիտնականները: Ընդ որում, էգ մկների մոտ էստրոգենների մակարդակը երկու անգամ ավելի բարձր է եղել` արուների հետ համեմատած:Նման պատկեր հնարավո՞ր է մարդկանց համար, թե ոչ, գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել: Վաղուց է հայտնի, որ ծխախոտի ծուխը թոքերի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառն է, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգեն հորմոնը հիվանդության զարգացման գործում որոշակի դեր կարող է կատարել, ընդ որում, ոչ միայն թոքերի, այլև կրծքագեղձի և, նույնիսկ, գինեկոլոգիական այլ տեսակների քաղցկեղների: Հնարավոր է, ստացված տվյալներն օգնեն բուժման նոր մեթոդներ մշակելու, որոնք թույլ չեն տա էստրոգեններին վերածվել թունավոր նյութերի և քաղցկեղ առաջացնել:

 

«Մենք ցանկանում ենք ապագայում  էստրոգենի մետաբոլիզմն օգտագործել որպես թոքերի քաղցկեղի կանխարգելման կամ բուժման նոր ձև»,-նշել են հետազոտողները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ